Արտակարգ դեպք/Պատահարներ

Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների ու տեղացիների միջև հրմշտոց է եղել. տեղում են ոստիկանները

Ակցիայի մասնակիցների մեքենաների նկատմամբ Մայր Աթոռի մոտ հավաքված մարդիկ ձվեր էին շպրտում: Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին մեքենաներով հեռանալ, նրանք էլ վազեցին մեքենաների հետևից: Ոստիկանները պատ կազմեցին նրանց միջև՝ հորդորելով ձեռնպահ մնալ հրմշտոցից:

 

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց ակցիաները: Նրանք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը:

Այսօր ակցիան սկսվել է Երևանում, սակայն հետագայում ավտոերթով մեկնել են Էջմիածին: Ակցիայի մասնակիցները փորձել են իրենց բողոքի ձայնը հայտնել հենց Մայր Աթոռի մոտ, սակայն Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց հետ հրմշտոց է սկսվել մուտքին մոտենալիս:

Տեղում են նաև ոստիկանները:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Առնչվող Հոդվածներ