Հասարակություն

«Էս ինչ երկիր սարքեցին, էս ինչ բերեցին մեր գլխին»․ առևտրականներն իրենց խաբված են զգում

Փողոցում խաղալիք, փուչիկներ և նմանատիպ այլ իրար վաճառող առևտրականները վրդովված են՝ ոստիկանները նրանց այլևս արգելում են վաճառքով զբաղվել։

Քաղաքապետի որոշումն առ այն, որ հունվարի 1-ից խստացվելու է վերահսկողությունը փողոցային առևտրի նկատմամբ, չի շրջանցել նաև խաղալիք վաճառողներին։ Նրանք լրագրողների հետ զրույցում նկատում են, որ դա իրենց եկամտի միակ աղբյուրն է։

«Ես բանկերին վարկ եմ  տալիս, ո՞նց պետք ա փակեմ, եթե Մարությանը ասում է՝ չես կանգնելու առևտուր անես։ Եկավ, մեր հացը կտրեց․ չի կարողանում աշխատի՝ թող ուրիշը գա»,-ասում է ցուցարարներից Արտակ անունով մի երիտասարդ։

Նրանք նշում են նաև, որ իրենց ստիպում են մտնել հարկային դաշտ։

«Ես փուչիկ ծախելով ի՞նչ օգուտ եմ ունենալու, որ մի հատ էլ հարկ մուծեմ։ Վարչապետն ասում ա՝ էսքան միլիոն պետքա եկամուտ ունենան, որ հարկային դաշտ մտնեն, բայց ես ինչ եկամուտ ունեմ, որ մտնեմ։ Հայկ Մարությանը գնա նստի քաղաքապետ, ես հելնեմ փողոցում փուչիկ վաճառեմ՝ սառչելով, որ կարողանամ բանկերի տոկոսները փակեմ ու դրանից էլ զրկե՞ն»,-վրդովված ասաց երիտասարդը։

Նա նկատում է, որ աշխատել է առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի ժամանակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույնիսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ և նման խնդիրների առաջ երբեք չի կանգնել և այս առևտրով էլ տուն-տեղ է ստեղծել։

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի վախտով սենց խիստ չէր, հիմա մեզ օրգանի աշխատողները քաշ են տալիս քաղմաս։ Ասում են՝ թույլտվության համար թուղթ գրեք։ Թաղապետարանից էլ ասում են՝ էդ թղթերը մի ամիս հետո հեչ ա լինելու։ Հիմա մենք ի՞նչ անենք, ո՞նց ապրենք»,-հարցնում են առևտրականները։

Ցուցարար կանացից մեկն էլ հուսահատ ճչած․

«Էս ինչ երկիր սարքեցին, էս ինչ բերեցին մեր գլխին»։

Նյութի աղբյուր՝ newspress.am

Առնչվող Հոդվածներ