Տարածաշրջան

Էրդողանը գրանցվել է Telegram-ում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը WhatsApp-ից հրաժարվելուց հետո գրանցվել է Telegram և BIP մեսենջերներում: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը:

Ավելի վաղ WhatsApp-ի մշակողները թարմացրել են օգտատիրական համաձայնագիրը՝ դրանում ավելացնելով Facebook կորպորացիայի անձնական տվյալների փոխանցման մասին կետը:

Օգտատիրական համաձայնագրի տեքստում նշված է, որ WhatsApp-ը ՝ որպես Facebook-ի մի մաս, կորպորացիայի «հավելվածների ընտանիքի» հետ կկիսվի օգտատիրոջ մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ ՝ նրա սովորություններն ու նախասիրությունները վերլուծելու համար: Դրան ի պատասխան՝ թուրք օգտատերերը, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաները, սկսել են զանգվածաբար լքել WhatsApp-ը և անցնել այլընտրանքային մեսենջերների:

Առնչվող Հոդվածներ