Տարածաշրջան

Էրդողանը Թուրքիայի բնակիչներին կոչ է արել խնայել ջուրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Թուրքիայի բնակիչներին կոչ է արել խնայել ջուրը ՝ կապված երաշտային շրջանի հետևանքով ջրային ռեսուրսների դեֆիցիտի հետ:

«Մեզ մոտ երաշտի ժամանակներ են եղել, ինչպես նաև եղել են ժամանակներ, երբ հորդառատ անձրևներ են տեղացել։ Այժմ մենք ապրում ամենաչորային ժամանակաշրջաններից մեկը։ Որոշ ջրամբարներ լիովին սպառել են իրենց, մենք պետք է բոլորս միասին միջոցներ ձեռնարկենք երաշտի սպառնալիքի դեմ»,- ընդգծել է նա հեռուստատեսային ուղերձում:

«Մենք տեսնում ենք, որ զգալի ներուժ ունենք խմելու ջրի խնայողության հարցում։ Կարծում ենք, որ գիտակցված սպառման դեպքում մենք կարող ենք խնայել ջրի մոտ 50 տոկոսը», – հավելել է Էրդողանը։

Առնչվող Հոդվածներ