Տնտեսական

Թաղեմ ձեզ էլ ձեր շուկան էլ. Փողոցային առևտրով զբաղվողի պատասխանը՝ իշխանական պատգամավորին

Այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, խոսելով փողոցային առևտրի խնդրի մասին, հայտնեց, որ Իմ քայլը խմբակցությունից մի քանի պատգամավորների հետ մոտ 20 օր առաջ հանդիպել են առևտրականների հետ, քննարկել հարցերը, քննարկումներ ունեցել քաղաքապետարանի հետ, ինչի արդյունքում յուրաքանչյուր վարչական շրջանում 6 ամիս ժամկետով նվազագույնը երեք անվճար տեղ հատկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Քաղաքապետարանից ասել էին, որ մոտ 500 առևտրականներից միայն մի քանիսը չեն համաձայնվել»:

Պատգամավորը նշեց, որ ոգևորված ետ է զանգել առևտրականներին ու հայտնել անվճար տարածքներ տրամադրելու մասին. «Երբ ես նրանց հայտնեցի այդ մասին ստացա պատասխանը, որ ներկայացնում եմ խմբագրված՝ «Թաղեմ ձեզ էլ ձեր շուկան էլ, սա իմ երկիրն է կուզեմ կգնամ Հրապարակի գորգի վրա կիրականացնեմ իմ առևտուրը»»:

Մասնավորապես Երևանում փողոցային առևտրի հարցը շարունակում է մնալ խնդրհարույց:

Առնչվող Հոդվածներ