Ժամանց

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Անուկի Արեշիձեն պսակադրվել են (լուսանկարներ):

Նախկին ֆուտբոլիստ, Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեն պսակադրվել է կնոջ՝ դիզայներ Անուկի Արեշիձեի հետ, գրում է tatler.ru-ն:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Գրեմի քաղաքի ամրոցում: Արարողությանը մի քանի հարյուր մարդ է ներկա եղել:

«Դա իմ երազանքն էր: Մեքն 11 տարի սպասել ենք այս օրվան, և ահա այն եկավ: Շնորհակալ եմ հսկայական քանակությամբ շնորհավորանքների համար: Ձեզանից արձակվող այդպիսի դրական էներգիայով ես 100 տարի կապրեմ»,- գրել է Անուհին ինստագրամյան իր էջում:

Արարողությունից հետո հյուրերը ժամանել են Radisson Collection Hotel հյուրանոց-ռեստորան, որտեղ էլ տեղի է ունեցել տոնական խնջույքը:

Կալաձեն և Արեշիձեն հանդիպել են 2008թ.-ին: Մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Լևանը: 2013թ.-ին զույգն ամուսնացել է, այնուհետև նրանց ընտանիքը համալրվել է ևս 3 զավակով:

Առնչվող Հոդվածներ