Սպորտ
Թենիս. Խաչանովը եզրափակչում հաղթեց Ջոկովիչին՝ կարիերայում ՅՈՒՐԱՀԱՏՈւԿ ցուցանիշ գրանցելով (ՏԵՍԱՆՅՈՒԹ):


Հայազգի թենիսիստԿարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, հաղթեց Փարիզի «Մասթերսում»։
Եզրափակչում 22-ամյա Խաչանովը, ով ATP-ի վարկանիշում զբաղեցնում է 18-րդ տեղը, 7-5, 6-4 հաշվով անակնկալ առավելության հասավ հանրաճանաչ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։
Կարենն իր կարիերայում առաջին անգամ հաղթեց «Մասթերսի» մրցաշարը։ Ընդհանուր առմամբ, նա նվաճել է 4 տիտղոս։
Հատկանշական է, որ երկուշաբթի Նովակը նորից կդառնա աշխարհի առաջին ռակետ։
https://twitter.com/twitter/statuses/1059116547044720640