Հասարակություն

Թող երբևէ նրանք չիմանան՝ինչ է թախիծը,ապրեն ուրախ և անհոգ։ Լուսանկարներ

Այս նախատոնական օրերին իմ թիմի հետ միասին այցելում ենք և ջերմացնում այն մարդկանց,ում կյանքում կամա թե ակամա ժպիտն է պակասում։Այսօր մենք Ձմեռ Պապու հետ միասին այցելեցինք Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն և «Փյունիկ»Հայաստանի հաշմանդամների ասոցիացիա՝նախատոնական տրամադրությամբ կիսվելու և նվերները փոխանցելու երեխաներին։

Մեր կազմակերպության նպատակն է պարգևել ժպիտ,սեր,խինդ բերկրանք մանուկներին։Թող երբևԷ նրանք չիմանան՝ինչ է թախիծը,ապրեն ուրախ և անհոգ։


«Դե Ժպտա» կազմակերպությունը ժպիտ է ուզում ու ելման վիճակների որոնում։Մենք՝հետևելով մեր փոխօգնության գաղափարին,կարող ենք կյանքն ավելի լավը դարձնել՝մեր շուրջ համախմբելով բոլոր այն մարդկանց,ովքեր մեզ հետ միասին կցանկանան մի բարի գործ անել.Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Դե Ժպտա» կազմակերպության հիմնադիր-նախագահ Լանա Հովհաննիսյանը։

Առնչվող Հոդվածներ