ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Թուրքիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1700 դեպք է գրանցվել. ընդհանուր վարակված է մոտ 300 հազար մարդ. RT


Թուրքիայում 1 օրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի 1771 նոր դեպք: Այս մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալները:

Ինչպես փոխանցում է RT-ն՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը սեպտեմբերի 18-ին հասել է 300 հազարի:

Երկրում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 62 պացիենտ, ընդհանուր առմամբ մահացածների թիվը 7377 է:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել էր, որ երկիրը կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի պիկն է անցնում:

Առնչվող Հոդվածներ