Աշխարհ

Թուրքիան միջազգային մասշտաբային զորավարժություններ է անցկացնում Հայաստանի սահմանի մոտ:

Թուրքիայի Կարս նահանգում անցկացվող «Ձմեռ-2019» զորավարժություններին մասնակցում է 15 պետություն: Ավելի վաղ Ադբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Կարսում անցկացվելիք զորավարժություններին առանձին ստորաբաժանումների մասնակցության մասին: Զորավարժությունների սցենարի համաձայն, ինքնաթիռներից և ուղղաթիռներից իջած դեսանտայինները իրականացնում են ամենաբարդ հանձնարարությունները ձնառատ և ցուրտ եղանակային պայամաններում:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը Armdaily.am-ին հայտնեց, որ անցկացվող զորավարժությունների մասին տեղյակ են, սակայն հավելյալ տեղեկատվություն տրամադրել չեն կարող:

Առնչվող Հոդվածներ