Տարածաշրջան

Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցումից. Էրդողան

Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի իրագործել «Ստամբուլ» ջրանցքի նախագիծը, որը նախատեսվում է դառնալ Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավագնացային զարկերակ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Անկախ նրանից, թե ով ինչ է ուզում կամ չի ուզում, մենք կսկսենք և կստեղծենք Ստամբուլի ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին», – նրա խոսքերը մեջբերել է «Անադոլուն»:

Նյութի աղբյուր՝www.shantnews.am

Առնչվող Հոդվածներ