Ժետիսու ակումբն ու երկրպագունները բուռն կերպով են արձագանքել Կամո Հովհաննիսյանի խելահեղ վազքին։

Հայաստանի հավաքականի և «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի հրաշալի խաղը Իտալիայի ընտրանու դեմ անտարբեր չի թողել խաղացողի ակումբին և երկրպագուներին:

«Ժետիսուն» Вконтакте սոցիալական կայքի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ առանձնացված են Կամոյի ֆանտաստիկ անցումներն ու անմոռաց վազքը:

«Կամո Հովհաննիսյանի խելագար խաղը Իտալիայի հավաքականի դեմ խաղում» – գրել է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկրպագունները ևս կիսվել են իրենց տպավորություններով։ Մասնավորապես նրանցից մեկը գրել է.

«Ուղղակի գազան, այն էլ Իտալիայի դեմ: Պատկերացրեք՝ ինչ-որ «Ջենոա» ձեռք բերի նրան մեզնից»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2020 ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում կրեց 1-3 հաշվով ցավալի պարտութուն:

Նմանատիպ գրառումներ