Uncategorized

Ի՞նչ ախտանշաններ է ունենում կորոնավիրուսով վարակված անձը․ ԱՀԿ-ն հայտնում է


ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակման հիմնական նշաններն են ջերմությունը, հազը, շնչառական անբավարարությունն ու շնչառական դժվարությունները:

Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան:

Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։

Կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։

  • Գիտակցության կորուստ (թոքային հյուսվածքների զարգացող ոչնչացման արդյունքում),
  • Չոր, անարդյունավետ հազ,
  • Հոտառության զգացողության կորուստ[32],
  • Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր),
  • Շնչառական դժվարություններ,
  • Կրծքավանդակի հատվածում ցավ,
  • Գլխացավ,
  • Համի և հոտի զգացողության կորուստը։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսը ծանր են տանում շաքարային դիաբետ և սրտի անբարարարություն ունեցող հիվանդները։

Կարևոր ՝

  • Կրել դիմակ,
  • Պահպանել սոցիալական հեռավորություն,
  • Հաճախա լվանալ ձեռքերը։

Առնչվող Հոդվածներ