Հասարակություն

Ի՞նչ գործ ունի Շտապօգնության մեքենան՝ «դուխով» դրոշով երթին մասնակցելիս:

Հովհաննես Սահակյանն իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են Շտապ օգնության ավտոմեքենաները՝ «Դուխով» դրոշներով Նիկոլ Փաշինյնաի երթին մասնակցելիս: Սահակյնաը, մասնավորապես, գրել է.«Ո՞վ կարա բացատրի՝ ի՞նչ գործ ունի շտապօգնության մեքենան «դուխով» դրոշով երթին մասնակցելիս։ Եթե անգամ տեղում բուժօգնություն ցույց տալու նպատակ ունի, ի՞նչ գործ ունեն դրոշները մեքենաների վրա։ Հիմա էս ի՞նչ ա՝ վարչական ռեսուրսի օգտագործու՞մ, թե՞ ինչ»։

ԱՎԵԼԱՑՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Հայկ Սահակյանի գրառմանը՝ նշելով.

«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»։

Առնչվող Հոդվածներ