Աղջիկների ակումբ

Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել (լուսանկարներ, տեսանյութ)


Շատ քչերը գիտեն, որ կրծկալից հրաժարվելը կարող է հանգեցնել կնոջ օրգանիզմում մի շարք էական փոփոխությունների: 

Արյան շրջանառության լավացում

Կրծկալից հրաժարվելը կարող է լավացնել արյան շրջանառությունը: Բանն այն է, որ եթե կրծկալը շատ ձիգ է, այն կարող է սեղմել մկաններն ու արյունատար անոթները:

Մեջքի մաշկը ավելի լավը կդառնա

Կրծկալի ամենօրյա կրումը կարող է առաջացնել կարմրություն, քոր, նույնիսկ վատ հոտ, այդ պատճառով էլ կրծկալից հրաժարվելը կօգնի, որ մաշկը շնչի, և խուսափեք վատ հոտից:

Մեջքի ցավ

Այն կանայք, ովքեր մեծ կրծքեր ունեն, հրաժարվելով կրծկալից, կարող են անհարմարություններ զգալ, քանի որ կրծքերի մկանները կարող են ոչ այդքան ամուր ու ձիգ լինել, որպեսզի կրծքերը չկախվեն: Սակայն ժամանակի ընթացքում դրանք իրենց բնական ձևը կստանան: 

Դաշտանի ընթացքում կրծքերում ցավը կշատանա

Որոշ կանայք դաշտանի ընթացքում կարող են ցավ զգալ կրծքերում, իսկ կրծկալը կարող է դրանք անշարժ պահել, և ցավը այդպես մի քիչ կարող է մեղմանալ այդ պատճառով էլ դաշտանի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս կրել սպորտային կրծկալներ: 

Առնչվող Հոդվածներ