Հեղինակային

Իմ անունից ասեք, որ չվախենան. ԱԺ պատգամավորը՝ անեցիներին

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր եղա Շիրակի մարզի Անի համայնքում: Բնակիչները դեռ օրեր առաջ փակել էին համայնքապետարանի դռները և թույլ չեն տալիս համայնքապետին և աշխատակազմին աշխատելու : Սա այդքան ինձ չմտահոգեց (իրենց կոտարելով երբեք էլ չէին աշխատում , որ հիմա պարապուրդի մատնվեցին), այլ անհանգստացրեց մի բան , որ բնակիչների հավաստմամբ՝ համայնքապետը վախեցնում է մարդկանց , ովքեր միացել են ստորագրահավաքին : Հիմա դեռ նման մարդիկ կա՞ն, որ վախենում են , եթե կան , ապա իմ անունից ասեք , որ չվախենան: Եվ դեռ կա՞ համայնքապետ, որ վախեցնում է , ապա կրկին իմ անունից տեղեկացրեք , որ այս երկրում հեղափոխություն է եղել և բռնապետերի տեղը կալանավայրում է: 

Հարգելի անեցիներ , իսկապես շատ տխուր և վրդովված եմ և հորդորում եմ , մի՛ տրվեք դատարկ խոսակցությունների : Եթե ձեր պահանջը արդար է, ապա դուք արդեն հաղթել եք ձեր արտադր պահանջով :

Առնչվող Հոդվածներ