Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը ոնց որ քաղաքական աջաբսանդալ լինի». Էդուարդ Շարմազանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

«Այլ կուսակցությունների ցուցակները գնահատելը կոռեկտ չէ, բայց երբ տեսա «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, կներեք, քաղաքական գաղափարախոսություն չգտա: Հազար ներողություն, բայց ոնց որ քաղաքական աջաբսանդալ լիներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այդ մարդկանց մի մասը ողջ կյանքում եղել է ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դեմ, բայց հիմա հայտնվել է մի ցուցակում, որի ղեկավարը ԵՏՄ-ի ջատագով է դարձել: Այդ թեկնածուների մի մասը եղել է տարբեր բաների դեմ, որոնք այսօր պաշտպանում է Փաշինյանը: Ուստի չեմ հասկանում, թե ինչ սկզբունքներով է ձեւավորվել նրանց ցուցակը»,-նկատեց Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ցուցակում չի տեսել քաղաքական գաղափարախոսություն, որը կմիավորեր, ասենք, 4-րդ եւ վերջին հորիզոնականում գտնվող թեկնածուներին: Հիշեցնենք, որ արտահերթ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:

Ուղիղ։ Էդուարդ Շարմազանովը Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակի մասին

Gepostet von Aravot am Donnerstag, 15. November 2018

Առնչվող Հոդվածներ