Աղջիկների ակումբ

Ինչո՞ւ կանայք սկսեցին սափրել ոտքերը, իսկ հետ ամբողջ մարմինը. ի՞նչ կապ ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմը (լուսանկարներ)


Այսօր կանայք չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց ոտքերի սափրման: Դա բավականին տարածված և բնական երևույթ է ներկայիս հասարակությունում: Սակայն, եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Թվում է, թե պատերազմը ոչ մի կապ չունի այս իրադարձության հետ, բայց եկեք պարզենք: 

Առաջին փորձը. Կոկո Շանել և «Շիկ» ընկերություն

Պատմության մեջ առաջին անգամ ոտքերի սափրումը առաջ է քաշել Կոկո Շանելը: Նա ամբողջ աշխարհին ներկայացրեց իր փոքրիկ սև զգեստը, ինչպես նաև կարճ շրջազգեստները: Այդպիսով եվրոպացի կանայք սկսեցին ցուցադրել ոտքերը, բայց կար մի խանգարող հանգամանք. կանայք նեղվում էին ոտքի մազերից, այդ պատճառով սկսեցին ազատվել դրանից:

Հենց այդ ժամանակ էլ «Շիկ» ընկերությունը սկսեց թողարկել կանանց համար նախատեսված ածելիներ: Դա իրական իրարանցում առաջացրեց: Այնպես ստացվեց, որ շատ մարդիկ այդ ածելիները բացասական ընդունեցին, բացի այդ՝ ածելիները ոչ բոլոր կանանց էին հասանելի:

Ամփոփելով նշեմ, որ չգիտենք՝ ինչպես ամեն ինչ կզարգանար, եթե չլիներ Համաշխարհային երկրորդ պատերազմը: Շատ հնարավոր է, որ ժամանակի հետ ավելացել է այն կանանց թիվը, ովքեր ազատվում էին ոտքի մազերից, քանի որ դա նորաձև էր: Միգուցե հիգիենայի պահպանման համար է սա տեղի ունեցել: Միգուցե ամեն ինչ դասավորվեր այնպես, որ կանայք բացարձակ հրաժարվեին այդ միջոցից: Սակայն տեղի ունեցավ պատերազմը, որը ամեն ինչ փոխեց: 

Ի՞նչ կապ ունի այստեղ պատերազմը

Նախքան և պատերազմից հետո ամոթ էր, երբ կանայք բաց ոտքերով էին տնից դուրս գալիս, նույնիսկ ամառվա տապին: Զուգագուլպաներ կրելը պարտադիր էր: Սակայն այնպես էր ստացվել, որ դրանք բարձր որակ չունեին: Նեյլոնե զուգագուլպաներն էին տարածված: Այնպես էր ստացվել, որ դրանցից հիանալի պարաշյուտներ էին պատրաստվում, դե, իսկ դրա կարիքն ունեին զինվորականները, իսկ նրանք առաջնագծում էին: Այսպես կանայք զուգագուլպաները նվիրաբերեցին պատերազմին:

Խանութներում սկսեցին վաճառել ոտքերի համար նախատեսված հատուկ կրեմներ, որոնք մաշկին մուգ գույն էին հաղորդում, դա էլ ավելի բարոյական էր համարվում: Ավելին՝ մաշկի վրա գծեր էին նկարում, որպեսզի խաբկանք առաջացնեն, իբր թե զուգագուլպաներ կրում են: Բնականաբար, դա մազածածկույթի վրայից անելը դժվար էր և ժամանակատար: Դրանից հետո կանայք սկսեցին սափրել ոտքերը: Ավանդույթը տարածում գտավ, երբ առաջացան բիկինիները: Ահա թե ինչպես ամեն ինչ փոխվեց կանանց աշխարհում: 

Առնչվող Հոդվածներ