Քաղաքականություն

Ինչո՞ւ Փաշինյանը չի նկատում Կարեն Կարապետյանի 4 միլիարդանոց մենաշնորհը:

Lurer.com-ը գրում է․

Ներտնային գազի սպասարկման վճարների ոդիսականը շարունակվում է…

Հիշեցնենք, որ էյ-Ի-Ջի-Սերվիս ընկերությունը, որը զբաղվում է վերոնշյալ գումարների հավաքագրմամբ, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին…

Ամիսներ առաջ քննարկվում էր Կարապետյանի մենաշնորհը վերացնելու հարցը, այնուհետև հայտարարվեց, որ մենաշնորհը չի վերանա, այլ պարզապես կկրճատվեն սպասարկման վճարները…

Դա էլ մոռացվեց, սակայն սպառողները լիահույս էին, որ ամեն դեպքում նոր իշխանությունները կգտնեն քաղաքացիներին թալանից պաշտպանելու լուծում…

Այնուհետև քննարկվեց ընկերության լիազորությունները ԱԻՆ-ին փոխանցելու հարցը…

Դա էլ մոռացվեց, չնայած որ նման լուծումը կլիներ ամենաօպտիմալը և զգալիորեն կթեթևացներ սոցիալական բեռի տակ կեղեքվող քաղաքացիների վիճակը…

Նշենք, որ գազի ընդհանուր բաժանորդների թիվը՝ 692 հազար 382, ամենացածր վարձավճարով բազմապատկելու դեպքում ստացվում է 1 մլրդ. 571 մլն. 707 հազար 1440 դրամ,

երկու կետի դեպքում ստացվում է 3 միլիարդ 134 միլիոն 334 հազար 280 դրամ, իսկ 3 և ավելի կետերի դեպքում՝ 4 միլիարդ 701 միլիոն 501 հազար 420 դրամ…

Ընկերության եկամուտների ավելացումը, սակայն բացարձակապես չի նպաստում սպասարկման որակի՝ թեկուզ փոքր-ինչ բարելավմանը…

Ավելին, ընկերությունը մի տեսակ վերածվել է դրամահավաք հիմնադրամի, որը, սակայն, չգիտի` ինչի՞ վրա եւ որտե՞ղ արդյունավետ ծախսել իր գումարները…

Ներտնային գազի սպասարկման սակագների հիմքում, իհարկե, այլ հաշվարկներ էլ կան, նույնքան ուռճացված նյութածախս և այլն…

Կասկածից վեր է` սպասարկման իրական ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան ներկայացրել է ընկերությունը,

որն էլ, իր հերթին, սիրահոժար հաստատել է ՀԾԿՀ-ն ու ոչ մի կերպ չի ուզում վերանայել՝ անգամ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո…

Կարեն Կարապետյանը թեև երկրում չէ, անցել է շատ ավելի լավ վարձատրվող պաշտոնի և ակնհայտորեն չի բողոքում իր ֆինանսական դրությունից՝ Նիկոլ Փաշինյանը անում է ամեն ինչ՝

վերջինիս բիզնեսը ծաղկեցնելու և մենաշնորհը պաշտպանելու ուղղությամբ՝ մյուս կողմից պարբերաբար հայտարարելով, որ երկրում մենաշնորհներն իսպառ վերացել են…

Ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին՝ զրկել իր իսկ կողմից «կոռուպցիոներների իշխանություն» որակված անձանց բիզնեսները ապամենաշնորհել և քայլ անել հօգուտ ժողովրդի…

Թերևս ոչինչ, եթե իհարկե, չկան այդ նույն «կոռուպցիոներների իշխանության» ներկայացուցիչների հետ ներքին ստվերային պայմանավորվածություններ՝ քաղաքացիների գրպանի հաշվին…

Առնչվող Հոդվածներ