Պաշտոնական

Ինչու է Փաշինյանն ընտանիքով գնացել Արցախ:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և աղջիկների հետ այցելել է Արցախ։ Նրանց Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ կնոջ հետ։ Դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացրել, նրանք ֆեյսբուքյան հարթակում քննարկումներում նշում են, թե պետական բյուջեն լցնելու համար հազարավոր մարդկանց գործազուրկ են թողնում, իբր խնայողություն են անում, սակայն դրան զուգահեռ վարչապետը պետբյուջեի հաշվին ընտանիքի անդամների հետ այցեր է կատարում։ Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի բրյուսելյան այցի ժամանակ նրան ուղեցել էին կինն ու մեծ աղջիկը։

Armdaily.am-ը պարզեց, որ այսօր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ծննդյան օրն է։  Ընտանիքով գնացել են այն նշելու։

armdaily.am

Առնչվող Հոդվածներ