Քաղաքականություն

Ինչպե՞ս է Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին ազատվել բանակից. Dejavu

Անդրանիկ Քոչարյանը մի որդուն ազատում է բանակից, թքած ունենալով, որ պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է, իսկ մյուսին ուղարկում է Ստեփանակերտի Էլիտար զորամաս, իսկ պատերազմի ժամանակ, տարհանում է ապահով տեղ, թքած ունենալով որ մնացած ծառայողները այնտեղ զոհվում են։

Այս մասին գրում է Dejavu տելեգրամյան ալիքը` կատարելով մի շարք բացահայտումներ:

«ՄԻԱՅՆ ՓԱՍՏԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՎԱԳ ՈՐԴԻՆ ԱԶԱՏՎԵԼ ԲԱՆԱԿԻՑ

Լուսանկարում Անդրանիկ Քոչարյանի (մականունը Անդոն) ավագ որդի Լևոն Անդրանիկի Քոչարյանն է, որին հայրը հանցավոր ճանապարհով ազատել է հայկական զինված ուժերում ծառայելուց։ Ինչպես երևում է լուսանկարից, այս երիտասարդը բավականին ակտիվ հակառուսական սորոսական միջոցառումների մասնակից է, որն անգամ 2014, 2015, 2016 թթ․ Վրաստան է գործուղվել հայկական «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից և ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ։ Դրանից հետո, որքան նմանատիպ հակապուտինյան ակցիաներ էր կազմակերպվում, Լևոն Անդրանիկի Քոչարյանը մշտապես առաջին շարքերում էր։ Հեղափոխությունից հետո, հայրը երբ դարձավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, որոշեց որ իր որդին կարող է և չծառայի հայրենիքին և ձեռնամուխ եղավ նրան ազատել բանակից։

Եվ ուրեմն, միայն փաստեր։ Լևոնը, 27․08․2010թ․ ընդունվում է Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատ, ավարտելով, 09․06․2014 թվականին ընդունվում է նույն ֆակուլտետի մագիստրատուրա։ Այնուհետ, 16․06․2016թ․ ընդունվում է ՀՊՏՀ ասպիրանտուրա։

Այս ամենից հետո և ընթացքում Հայաստանում կատարվում են արմատական փոփոխություններ, սորոսականները գալիս են իշխանության, բացվում են հնարավորություններ և Լևոնը, իհարկե հոր օգնությամբ, ասպիրանտուրան ավարտելուց երկու ամիս առաջ՝ 17․04․2019թ․, տեղափոխվում է մեկ այլ «Բանկային գործ և ապահովագրություն» ամբիոն։ Այդտեղ ինչոր բան են կազմակերպում «հակապուտին» հայր և որդի Քոչարյանները և ասպիրանտուրան ավարտելուց հետո, որը տեղի է ունենում 2019թ․ հունիսի 16-ը, մինչ 2020 թվականի 02․20-ը, այսինքն՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո շուրջ 8 ամիս շարունակ լինելով զինապարտ, երկու անգամ չի զորակոչվում։ Պարզվում է, որ հենց այդ շրջանում Լևոն Անդրանիկովիչը ունենում է «առողջական խնդիրներ» և անմիջապես ստանում է տարեկետում։ Օրինակ, 2019 թվականի մայիսի 16-ին հայտարարված է եղել զորակոչ ու Լևոնը ասպիրանտուրան ավարտելուց հետո, ստանում է տարեկետում։ Բոլոր 18 տարեկանները, ուսումն որևէ փուլում ավարտածները, չեն ստանում տարեկետում, իսկ Լևոնը ստանում է։ Թե, ինչ «առողջական խնդիր է» լինում, ոչ ոք տեղյակ չէ։ Անդրանիկ Քոչարյանը ևս տեղյակ չէ, քանի որ դա պարզապես սուտ է լինում, այդ ամենը լինում է թղթերով, իսկ Լևոնի կյանքում ոչինչ չի փոխվում, նա շարունակում է իր սորոսական ընկերների հետ, արևմտյան քարոզչություն առաջ տանել, լինել իր հոր և Նիկոլի թիկունքը։ Հաջորդը, սկսվում է ձմեռային զորակոչը, որը հայտարարվում է նոյեմբերի 7-ին։ Լևոնը, այս անգամ ևս ստանում է տարեկետում, նույնպես «առողջական խնդիրով», այս անգամ ևս, քանի որ պատրաստ չի լինում պաշտպանությանը, իսկ ԲՈԿ-ում հայրը չի կարողանում պայմանավորվել։ Փաստորեն, Անդրանիկ Քոչարյանը մի որդուն ազատում է բանակից, թքած ունենալով, որ պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է, իսկ մյուսին ուղարկում է Ստեփանակերտի Էլիտար զորամաս, իսկ պատերազմի ժամանակ, տարհանում է ապահով տեղ, թքած ունենալով որ մնացած ծառայողները այնտեղ զոհվում են։

Ի միջիայլոց, ՌԴ ՊՆ ներկայացուցիչները ճիշտ կլինի, Վաղարշակ Հարությունյանի հետ խոսելուց հարցնեն վերջինիս, արդյո՞ք այն ինչ խոսում են իր հետ, Վաղարշակը առաջինը «դակլադ է» տալիս, հակառուս Անդրանիկ Քոչարյանին, որի որդին ատելով ատում է Վլադիմիր Պուտինին և իր իշխանությունը, իսկ Սորոսի ցուցումով Վրաստանում խառնակչություններ է կազմակերպում, հակառուսական քարոզչություն առաջ տանում»։

Առնչվող Հոդվածներ