Աղջիկների ակումբ

Ինչպես պետք է հաճույք պատճառել ձեր զուգընկերոջն ու ինքներդ ձեզ․ Liza




Ինտիմ մտերմությունը ոչ միայն «պարզ շարժումներն» են, որոնք հանգեցնում են նույնական արդյունքին, այլ այն պարզապես մարմնական հաճույք է: Եվ այդ հաճույքը կարելի է զգալ նույնիսկ առանց մերկանալու … «Ինչ հաճելի է» զգացողությունը չի այցելում բացառապես միայն մերկ մարմինների հպումերի դեպքում։ Հիշեք, թե որքան անհատական ​​զգացողություններ կան, որոնց տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում՝ պատասխանելով հաճույքի ձայնին։ Օրինակ՝ որոշ մարդիկ անկեղծ զգայական ցնցում են ապրում, երբ դիպչում են իրենց մազերին։ Եվ դա կարող է լինել նույնիսկ վարսահարդարում անելիս։ Պատկերացրեք՝ որքան անգամ ավելի մեծ կարող է լինել հաճույքի այդ զգացողությունը, երբ ձեր մազերի հետ «խաղա» սիրելի անձնավորությունը։ Յուրքանչյուրի մարմնի վրա կան այդպիսի գերզգայուն կետեր, որոնց հպումը կարող է անասելի հաճույք պատճառել։ Եվ զուգընկերը կարող է ընդհանրապես չպատկերացնել, թե որտեղ են այդ կետերը։ Միմյանց ավելի լավ ճանաչելու համար կարելի է խաղալ հայտնի «Տաք է, սառն է» խաղը, որով կբացահայտեք ձեր ու ձեր սիրելիի հաճույքի վերը նշված կետերը։ Այդ կետերին փոքրիկ համբույրն անգամ ունակ է անասելի մտերմություն ու հաճույք պատճառել ձեր սիրելիին։

Առնչվող Հոդվածներ