ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Իջևանի կարի արտադրամասում կորոնավիրուսի 2 դեպք է հաստատվել. արտադրամասի գործունեությունը 14 օրով դադարեցվել է


Տավուշի մարզի Իջևան քաղաքի կարի արտադրամասը 14 օրով փակվել է՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով: Այս մասին Tert.am-ին հայտնեց մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը:

«Աշխառտակիցներից 2-ի մոտ 2-3 օր առաջ կորոնավիրուս է հաստատվել: Արտադրամասի մի քանի աշխատակիցներ, որոնք շփում են ունեցել վարակակիրների հետ, ինքնամեկուսացել են»,-հավելեց Սարգսյանը:

Նշենք, որ այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 37 629-ի, մահվան դեպքերը 942-ն են:

Առնչվող Հոդվածներ