Սպորտ

Իսլանդիայի հավաքականին հաղթեց ողջ հայ ժողովուրդը. Յուրչենկո

Հայաստանի ազգային ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն երեկ հիանալի հանդիպում անցկացրեց՝ մի քանի անգամ փրկելով մեր թիմին դարպասի գրավումից: Խաղից հետո մեր թիմի առաջին համարը կիսվել է իր տպավորություններով:

«Շատերն էին ցավում մեզ համար տրիբունաներում և կամ իրենց բնակարաններում, այդ թվում՝ մեր ընտանիքներն ու հարազատները: Կարող եմ ասել, որ այսօր Իսլանդիայի հավաքականին հաղթեց ողջ հայ ժողովուրդը»,- նշել է Յուրչենկոն:

Առնչվող Հոդվածներ