Հասարակություն

Իսկ ո՞վ է ասել, որ Հայկ Մարությանը պատրաստվում է գնալ. քաղաքապետի մամուլի խոսնակ

Yerkir.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք. Yerkir.am-ի այն հարցին, թե արդյոք քաղաքապետը չի պատրաստվում հանդիպել մերձակա տարածքների սրճարանների աշխատակիցների հետ, վերջինիս մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը կոշտ արձագանք տվեց. «Իսկ ո՞վ է ասել, որ Հայկ Մարությանը պատրաստվում է գնալ: Ո՛չ, նա չի գնալու»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում գտնվող սրճարանների աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ցույց են կազմակերպել ապամոնտաժման աշխատանքների դեմ:

Առնչվող Հոդվածներ