Արտակարգ դեպք/Պատահարներ

Իտալական նավահանգստում կոկաինի ռեկորդային խմբաքանակ է հայտնաբերվել սուրճի պարկերում:

Իտալական Լիվորնո նավահանգստում ավելի քան 600 կգ ընդհանուր քաշով կոկաին է առգրավվել, որը վերջին տարիների ընթացքում հայտնաբերված խոշորագույն խմբաքանակներից է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թմրանյութը հայտնաբերվել է հունվարի 15-ին պորտուգալական դրոշով դեպի Իսպանիա նավարկող նավի մեծ արկղերից մեկում: Ուղեբեռը Կոստա Ռիկայի և Իտալիայի տարածքով Հունդուրասից Մադրիդ է ուղարկել սուրճի արտադրությամբ զբաղվող ընկերությունը:

Կոկաինը տեղադրված է եղել սուրճի հատիկների պարկերում, որոնց վրա կարմիր նշագրումներ էին արվել: Իրավապահների գնահատմամբ՝ արգելված բեռի ընդհանուր արժեքը կարող է կազմել 130 մլն եվրո:

Առնչվող Հոդվածներ