ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Իտալացի թյուներները հզորացրել են Chevrolet Corvette-ն ու վերածել հիպերմեքենայի (լուսանկարներ)


Իտալական Ares Design թյունինգային ընկերության մասնագետները ներկայացրել են Ares S մոդելը, որի հիմքում ընկած է ութերորդ սերնդի Chevrolet Corvette Stingray մեքենան:

Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, թյուներներն ամերիկյան մոդելի թափքը վերափոխել են հիպերմեքենայի ոճով, իսկ հզորությունը հասցրել են 715 ձիաուժի:

Ares Design ընկերությունը հայտնի է Legends Reborn («Վերածնված լեգենդներ») նախագծով, որի շրջանակներում վարպետները վերստեղծում են դասական մեքենաները՝ օգտագործելով ժամանակակից մեքենաների մեխանիկական մասերը:

Նորույթի տեխնիկական մասերը փոխառվել են Corvette C8-ից՝ չնչին փոփոխություններով: Մեքենան համալրվել է 6.2 լիտր ծավալային V8 շարժիչով:

Երկու տարում իտալացիները խոստանում են հիպերմեքենայի վերածել 24 Corvette-ներ: Մեքենայի գինը կազմում է 500 000 եվրո: Համեմատության համար նշվում է, որ 8-րդ սերնդի սովորական Stingray-ի գինը մոտ 10 անգամ ավելի ցածր է՝ 58 900 դոլար:

Առնչվող Հոդվածներ