Հասարակություն

Լավ կլինի Մանվել Գրիգորյանն ինքնահրկիզվի՝ ժողովուրդը գնա հանգիստ Նոր տարի անի. Ճոյտ

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով միացել է ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի բողոքի ակցիա անող էջմիածնեցիներին, լրագրողների հետ զրույցում հարց է բարձրացրել, որ  հիմա բանտերում գտնվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր հիվանդ են, այդ ինչո՞ւ նրանց ազատ չեն արձակում:

«Ժոովուրդը դուրս ա ուզում շպրտի էդ մարդուն քաղաքից, չի ցանկանում իրան տեսնել, այդ մարդու հետ ապրել, որովհետև ոչ միայն նրա կողմից գողացված տուշոնկաներն են, որոնք գողացվել են սալդատից, այլ նա այնպիսի գործողություններ է իրականացրել, որ մարդիկ չեն կարող մոռանալ»,- ասաց Ճոյտը:

Նա նշել է, որ Գրիգորյանը տարիներ շարունակ ձևացրել է, որ հիվանդ է, ազդել է մարդկանց վրա, գումարներ է վերցրել: «Բարձրաստիճան ղեկավարներից բռնած, վերջացրած ամենացածր խանութ ունեցողից, գումար էին տալիս, որ ինքը իբր բուժվեր: Նույնը անում էր ծնունդներին: Երկու խնդիր էր դնում՝ մեկ ծնունդ էր անում, բոլորին հրավիրում էր, որ ձեռներից մի բան տաներ, երկրորդն էլ հիվանդ էր ձևանում, որ մարդիկ փող տային իրան: Շատ լավ կլինի, որ նա ինքնահրկիզվի, ժողովուրդը գնա հանգիստ Նոր տարի անի»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Առնչվող Հոդվածներ