Պաշտոնական

Լարված իրավիճակ, բախում՝ արշալույսցիների և ոստիկանների միջև

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում մոտ 20 օր է՝ գյուղացիները պահանջում են համայնքապետի հրաժարականը․ նրա աշխատանքից դժգոհ են։

Փետրվարի 19-ին իրավիճակը լարված է եղել։ Ցուցարարները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում։

Նրանք փակել էին համայնքապետարան տանող ճանապարհը։ Ոստիկանները շրջափակել էին գյուղապետարանի շենքը։ Ցուցարարների և իրավապահների միջև բախում տեղի ունեցավ։

Գյուղացիները դեռ հունիսին էին պահանջում համայնքապետի հրաժարականը, սակայն հետո դադարեցրել էին բողոքի ցույցը, քանզի մարզպետարանից տեղեկացրել էին, որ համայնքապետն արդեն հրաժարական է ներկայացրել։ Ցուցարար գյուղացիներից մեկն ասել է․ «Խաբել են մեզ, երևի ինքն էլ է մարզպետարանին խաբել, հրաժարական է տվել, հետո 7 օրվա ընթացքում հետ վերցրել դիմումը»։

Լուսանկարը՝ «Հետք»-ի

https://yerevan.today/all/society/28327/larvats-iravichak-bakhum-arshaluyscineri-ev-ostikanneri-mijev?fbclid=IwAR0nbVagICLnRV36n2hLA88B3Mv_WMK1oI2uRfy1slED7_YhiB3kMHfo-7Y

Առնչվող Հոդվածներ