Արտակարգ դեպք/Պատահարներ

Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ):

Լեհաստանի Պլոցկ քաղաքում թեթեւ շարժիչով ինքնաթիռը կործանվել է ավիաշոուի դիտողների աչքի առաջ, հաղորդում է Life-ը:

Նշվում է, որ օդաչուն զոհվել է:

Տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Յակ-52 ինքնաթիռը բախվել է ջրի մակերեսի հետ:

Ջրից փրկարարները դուրս են բերել ինքնաթիռի բեկորներն ու օդաչուի՝ Գերմանիայի 60-ամյա բնակչի դին: Նա Պլոցկ էր մեկնել ավիաշոուին մասնակցելու համար: Ողբերգությունից հետո շոուն դադարեցվել է:

Հաղորդվում է նաեւ, որ 8 տարի առաջ նույն վայրում նմանատիպ ողբերգություն է տեղի ունեցել, այդ ժամանակ լեհ օդաչու է զոհվել:

 

Առնչվող Հոդվածներ