Տնտեսական

Լեհերը մտադիր են Հայաստանում «Ուրսուս» տրակտորներ արտադրել:

Լեհական «Փոլ-Մոտ» ընկերությունը, օգտագործելով հայկական «Սլացք» ընկերության կարողությունները եւ լեհական տեխնոլոգիաները, մտադիր է «Ուրսուս» մակնիշի տրակտորների արտադրություն հիմնել Հայաստանում:

Այս մասին այսօր նշել է «Փոլ-Մոտ» հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը:

Մառեկ Փոլն ասել է, որ տրակտորները կարող են օգտագործվել ինչպես երկրի ներքին շուկայի համար, այնպես էլ արտահանվել այլ երկրներ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ երկրում տրակտորների պարկն արդեն բավականին հնացած է եւ Հայաստանում արտադրված տրակտորներով դրանք փոխարինելը ցանկալի հեռանկար կլինի:

«Փոլ-Մոտ» հոդլինգն արտադրում է նաեւ «Ուրսուս Բաս» էլեկտրական եւ դիզելային ավտոբուսներ, քննարկվել է նաեւ Հայաստանում ավտոբուսներ արտադրելու հնարավորությունը:

Առնչվող Հոդվածներ