Հասարակություն

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննվել է. նա վկայի կարգավիճակ ունի

armtimes.com-ի տեղեկություններով, այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն, դարձյալ հարցաքննության վերաբերյալ տեղեկություն չտրամադրեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով որպես վկա մի քանի անգամ հարցաքննվել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նրա հարցաքննությունն ավարտվել է երեկ:

Առնչվող Հոդվածներ