Տնտեսական

Լուրջ ճեղքում կա. Փաշինյան

Կա խնդիր, որն արձանագրվել է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ կապված պարգևավճարների թեմային, նշելով, որ տեղի ունեցավ աննախադեպ իրադրություն:

«Տեսա՞ք, երեկ տեղի ունեցավ էլի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և պարզաբանումներ ստացավ»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է պարգևավճարների թեմային, Փաշինյանն ասել է, որ այս քննարկումները շատ լուրջ ճեղքում են կառավարության թափանցիկության տեսանկյունից.

«Կա խնդիր, որն արձանագրվել է, և այդ խնդիրը էլի պետք է հանրայնորեն քննարկենք, հասկանանք իր խորության մեջ և գանք համաձայնության, թե ինչպես պետք է այն լուծվի»:

Առնչվող Հոդվածներ