Սպորտ

Լևոն Արոնյանի անձնական մարզիչը՝ Արոնյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես չգալու մասին

Այսօր համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո։ Ըստ տեղեկությունների՝ նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո: Այս տեղեկությունները Լևոն Արոնյանը մինչ այս պահը չի մեկնաբանել։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը Factor.am-ին փոխանցեց, որ այս տեղեկությունը չի ցանկանում մեկնաբանել։ Իսկ ահա Լևոն Արոնյանի անձնական մարզիչ Աշոտ Նադանյանը Factor.am-ին ասաց. «Չէ, նման բան չեմ լսել, ես տեղյակ չեմ»։ Ինքը՝ Լևոն Արոնյանը, մեր զանգերը թողեց անպատասխան։ Նարեկ Կիրակոսյան

Նյութի աղբյուր՝ factor.am

Առնչվող Հոդվածներ