Հասարակություն

Խաչատուրովի որդին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին:  Այս մասին տեղեկանում ենք datalex.am-ից:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին` դատավորն է Գրիգորի Վարդանյանը:

Հայցվոր Խաչատուրովը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել:

Առնչվող Հոդվածներ