Ժամանց

Խաչելության պատկերը՝ Միչիգանում. հարյուրավոր ամերիկացիներ հավաքվել են տեսնելու սառած լճի հատակին գտնվող հսկայական քանդակը:

ԱՄՆ Միչիգան լճում գտնվում է խաչելության պատկերով միակ հայտնի ստորգետնյա արձանը, որը տեղակայված է քաղցրահամ ջրում: Ինչպես գրում է Fox News-ը, վերջին մի քանի տարում առաջին անգամ այն տեսանելի է անզեն աչքով:

3,35 մետր բարձրությամբ քանդակը, որին ամրացված է 1,7 մետր երկարությամբ Քրիստոսի արձանը տեղակայված է Հյուսիսային Միչիգանի Փիթոսքի քաղաքի ափամերձ հատվածից 240 մետր հեռավորությամբ:

Նշվում է, որ շաբաթ հարյուրավոր մարդիկ հավաքվել են ցրտին՝ տեսնելու շուրջ 7 մետր խորությամբ գտնվող խաչելության պատկերը սառույցի մեջ արված անցքով:

Լճի հատակին տեղակայված քանդակի պատմությունը թվագրվում է 1956 թվականին, երբ 15-ամյա տղա է մահացել Միչիգան նահանգում: Նրա ծնողները հսկայական քանդակը 2500 դոլարով գնել են Իտալիայից՝ ի հիշատակ իրենց որդու: Սակայն երբ այն տեղ է հասել, ծնողները հրաժարվել են վերցնել արձանը, քանի որ խաչը կոտրվել էր տեղափոխության ժամանակ: Տարիներ անց այն որոշել են ջուրը գցել՝ ի հիշատակ մոտակա լճում մահացած դայվերի:

Առնչվող Հոդվածներ