Հեղինակային

Խելացի մարդիկ ուշ են պառկում քնելու և շատ են հայհոյում:

Երեխա ժամանակ երբևիցե դժգոհություն զգացե՞լ եք, որբ Ձեզ ստիպել են հավաքել սենյակը, շուտ ուղարկել են քնելու կամ բարկանում էին վատ բառեր ասելու համար։ Եթե այո, մի անհանգստացեք, Ձեր պահվածքը ունի հետաքրքիր նախապատճառ։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ նման վարքագիծը վկայում է բարձր մտավոր կարողություններ ունենալուն։ Ինտելեկտուալ մարդիկ հաճախ են հայհոյում Դուք հավանաբար լսել եք, որ մարդիկ, ում բառապաշարում շատ են անպարկեշտ բառերը, դրանք անխելք և անգրագետ են։ Սակայն, եթե մտածենք, ապա ամեն ինչ լրիվ հակառակն է․ աղքատիկ  բառապաշարը բնորոշ է նրանց, ովքեր դիտավորյալ չեն օգտագործում բոլոր այն բառերը, որոնք գիտեն։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ինչքան շատ հայհոյական բառեր ասի մարդ մեկ րոպեում, նրա IQ թեստի արդյունքները ավելի բարձ են լինում։ Գիտնականները ընդունում են այն փաստը, որ բառապաշարի անպարկեշտ բառերն ապացուցում են մարդու ճարտասանությունը, ոչ թե ցույց են տալիս բառերի անբավարարությունը։ Խելացի մարդիկ ուշ են պառկում քնելու Դուք ուշ քնելու պահանջ եք զգու՞մ։ Դա նույնպես կարող է նշանակել, որ Դուք բարձր մտավոր կարողությունններ ունեք։ Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ ուշ քնելու  և բարձր ինտելեկտ ուենալու մեջ գոյություն ունի անմիջական կապ։ Հայտնի «բվերի» միջից կարելի է հիշել Բարաք Օբամային, Չարլզ Դարվինին, Ուինսթոն Չերչիլին, Էլվիս Պրեսլիին։ Եվ եթե Դուք հակված ենք մինչև ուշ ժամն արթուն մնալուն, Դուք միանշանակ լավ խմբում եք գտնվում։ Խառնաշփոթը և բարձր IQ-ն փոխկապակցված են Եվ այսպես, Դուք չեք ամաչու՞մ ամբողջ հոգով արտահայտվել և ակտիվ գործունեություն ծավալել գիշերը։ Դրա հետ մեկտեղ նաև «ստեղծագործական քաո՞ս» է տիրում Ձեր աշխատասեղանին։ Այդ դեպքում Ձեզ համար լավ նորություններ կան։ Հանճարների աշխատանքային սեղանի խառնաշփոթը պայմանավորված է նրանց մտածողության յուրահատկությունների հետ։ Այս մասին ասվում է Մինեսոտայի համալսարաի ուսումնասիրությունների մեջ։ Եթե Դուք անհրաժեշտ չեք համարում ժամանակ ծախսել  իդեալական մաքրության վրա, դա դեռ չի նշանակում, որ անփույթ եք։ Միգուցե Ձեր ուղեղը շատ ավելի կարևոր գործեր ունի անելու։ Հետազոտղների խեսքով՝ աշխատասեղանի վրայի խառնաշփոթը նպաստել է ստեղծագործական արդյունավետությանը։ Հոգեբան Կետլին Ոգսը ընդգծում է․« Շրջակայքի խառնաշփոթը, կարելի է համարել, ոգեշնչում է ազատվել սովորություններից, իսկ դա մղում է մեզ նոր գաղափարների ստեղծման։ Եվ ընդհակառակը, իդելական կարգուկանոնը ստիպում է մեզ պահպանել պայմանականությունները և կանոնները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am

Առնչվող Հոդվածներ