Արտակարգ դեպք/Պատահարներ

Ծաղկաձորի խաղատանը տանուլ տված քաղաքացին կնոջը խաբել է, թե իրեն թալանել են օլիգարխների թիկնապահները:

Փետրվարի 17-ին մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը նախկին նախագահների, պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահները պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց ու դանակի սպառնալիքով հափշտակել են նրանց փողերն ու ոսկյա զարդերը․ հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ ոստիկանությունը կգնար ահազանգի հետքերով, հերթական ահազանգն է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որը հայտնել է, թե իրեն պատանդ են պահել և ատրճանակով սպառնացել են կրակել:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգի հեղինակներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ են ՝ ամուսիններ Վարսենիկ Դ.-ն և Արա Մ.-ն:

Պարզվել է նաև, որ Արա Մ.-ն կնոջը կեղծ տեղեկություններ է հայտնել՝ փորձելով այդ կերպ թաքցնել «Ռոյալ» խաղատանը խոշոր գումար տանուլ տալու հանգամանքը:

Առնչվող Հոդվածներ