Սպորտ

Ծանրամարտի ԱԱ. Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ տեղը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը սկսել է Իզաբելլա Յայլյանը, ով հանդես է գալիս 59 կգ քաշային կարգում:

Իզաբելլա Յայլյանը 210 կգ արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Իզաբելլան գրանցել է 95 կգ արդյունք, իսկ պոկումում՝ 115 կգ:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է թայվանուհի Գո Սինչժունը, ով երկամարտում գրանցել է 237 կգ արդյունք (105 կգ +132 կգ): Երկրորդ հորիզոնականում չինուհի Չեն Գումինն է՝ 231 կգ արդյունքով (98 կգ + 133 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լատվիայի ներկայացուցիչ Ռեբեկա Կոխան՝ 227 կգ (103 կգ + 124 կգ):

Նյութի աղբյուր՝ Tert.am

 

Առնչվող Հոդվածներ