Հասարակություն

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԿԱՐԳՈՎ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱԺ ՏԱՐԱԾՔ:

Նկարում պատկերված Range Rover-ը Գագիկ Ծառուկյանի տասնյակ մեքենաներից մեկն է: Այն այս պահին կայանած է ԱԺ բակում՝ արտոնյալ կարգավիճակով: Ծառուկյանին, ինչպես նաև մյուս շարքային պատգամավորներին, չի թույլատրվում անձնական մեքենաներով մուտք գործել ԱԺ դարպասներից ներս:

Նախկինում նման արտոնություն ունեին գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն ու Մհեր Սեդրակյանը: Եւ որքան էլ մամուլը գրում էր այդ մասին, միևնույն է, վերոնշյալ անձինք շարունակում էին իրենց մեքենաներով արտոնյալ կարգով մուտք գործել ԱԺ տարածք: Նոր խոհրդարանում ևս, փաստորեն, հին ավանդույթները շարունակվում են, և նոր ԱԺ-ի արտոնյալն էլ, փաստորեն, հենց առաջին օրվանից՝ Գագիկ Ծառուկյանն է:

Ընդ որում, Ծառուկյանի մեքենան կայանել է հենց ԱԺ նախագահի մուտքի դիմաց, նրա մեքենայի հետ նույն տարածքում:

Առնչվող Հոդվածներ