Հասարակություն

Կա՛մ թալան չի եղել, կա՛մ հիմա ավելի մեծ թալան է սկսվել․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանել է կառավարության ծրագրի քննարկում, որը ՀՀԿ խոսնակի տպավորությամբ՝ նման էր Օսկարի մրցանակաբաշխության, իսկ երբեմն էլ՝ կոլխոզի ակտիվի ժողովի:

«Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Եզրափակիչ ելույթում Փաշինյանը փորձեց կարևոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Իբր թե այս 10 ամիսների ընթացքում իր բոլոր խոստումները կատարել է, աշխատավարձերը բարձրացրել է, աշխատատեղեր է ստեղծել, ժողովրդի կյանքը լավացրել է, հիմա էլ տնտեսական քայլերթ է անում։ Ժողովուրդը երկրորդ անգամ նույն գետը չի մտնի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Բացի այդ, Փաշինյանը մի նոր թեզ էլ է առաջ քաշել, թե տնտեսական հեղափոխության պատասխանատուն Հայաստանի ժողովուրդն է․ սա ոչինչ այլ ինչ է, եթե ոչ սեփական պատասխանատվությունը իր ուսերից գցելու քաղաքականություն: Վաղն էլ, եթե տնտեսական աճ չլինի, կասի՝ ես ի՞նչ մեղավոր եմ, խանութպանները ՀԴՄ չեն խփում, տաքսիստները հարկ չեն մուծում, աշխատողները բիզնես չեն սկսում»:

Անդրադառնալով գողացված գումարներին՝ Շարմազանովը նշեց, որ  եթե այդ գումարները հիմա վերադարձվել են պետական բյուջե, ապա ինչո՞ւ թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելանում․ «Հետևություն՝ կա՛մ համատարած թալան չի եղել, կա՛մ հիմա ավելի մեծ թալան է սկսվել․ դատեք ինքներդ»:

Առնչվող Հոդվածներ