Քաղաքականություն
Կադրային ջարդ քաղաքապետարանում․ Մարությանը վարչության պետերի է աշխատանքից ազատել:


Երևանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով վերջին շրջանում բարիկադներ կառուցելու քաղաքականություն է որդեգրել, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների հետ։
Այս մասին գրում է Armday.am-ը:Մարությանը քաղաքապետարանը համալրում է կամ իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կամ նախապատվությունը տալիս «Իմ քայլը» դաշինքի անդամներին։
Կայքին հայտնի է դարձել, որ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին։ Ըստ տեղեկությունների՝ աշխատանքից կազատվի նաև Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը։
