Առողջություն/Բժշկություն

Կաթի շիճուկը՝ մաշկի խնամքի միջոց:

Կաթի շիճուկը բավականին դրական ազդեցություն կարող է ունենալ մաշկի վրա, եւ այն վստահաբար կարելի է կիրառել մաշկի խնամքի հարցում։ Կաթի շիճուկից պատրաստված դիմակները կօգնեն ձեզ ազատվել մաշկի տարբեր խնդիրներից եւ վերականգնել դրա առողջ ու գեղեցիկ տեքսը։

Սնուցող դիմակ

Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է կաթնաշոռ, թթվասեր եւ իհարկե, կաթի շիճուկ։ Այս բոլոր բաղադրիչները հավասար համամասնությամբ պետք է խառնել ու քսել մաշկին։ 10 րոպե անց դիմակը կարելի է լվանալ կանաչ տաք թեյով։

Սպիտակեցնող լոսյոն

Այս միջոցը կարելի է կիրառել մաշկը սպիտակեցնելու եւ պեպեններից ազատվելու համար։ Հարկավոր է մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնել վեց ճաշի գդալ կաթի շիճուկով եւ ստացված զանգվածը օրական 2-3 անգամ քսել մաշկին։ Լոսյոնը պետք է պահել սառնարանում։

Աղբյուրը՝ Otvetin

Առնչվող Հոդվածներ