Սպորտ

Կայացել է պաուերլիֆտինգի Հայաստանի առաջնություն

Սեպտեմբերի 19-20-ը Սևանա լճի ափին անցկացվել է պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը: Մեծահասակաների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող մարզիկների և կանանց մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` հանրապետության բոլոր մարզերից:

Ըստ քաշային կարգերի առաջնության չեմպիոնական կոչումը նվաճել են`

Մեծահասակներ

52 կգ — Հրաչյա Աբգարյան (Էջմիածին),

56 կգ — Էդգար Բադալյան (Հրազդան),

60 կգ — Սերգեյ Հովհաննիսյան (Մասիս),

67.5 կգ — Էրիկ Խաչատրյան (Ապարան),

75 կգ — Վլադիմիր Մանուկյան (Արտաշատ),

82.5 կգ — Արտյոմ Սոլոյան (Մեծավան),

90 կգ — Արարատ Շահինյան (Երևան),

100 կգ — Կարեն Մարտիրոսյան (Հրազդան),

110 կգ — Հայկ Աֆյան (Աբովյան),

125 կգ — Վահան Սարոյան (Երևան),

+125 կգ — Ջանիբեկ Ղազարյան (Մարտունի)

Երիտասարդներ

44 կգ — Հայկ Պետրոսյան (Տաշիր),

48 կգ — Աղվան Մանուկյան (Մարտունի),

52 կգ — Նարեկ Մազմանյան (Սպիտակ),

56 կգ — Արամ Ավետիսյան (Հայրավանք),

60 կգ — Հովսեփ Յավրումյան (Տաշիր),

67.5կգ — Ջոնիկ Եսայան (Սպիտակ),

75 կգ — Սամվել Ղազարյան (Արարատ),

82.5 կգ — Գրիգոր Հարությունյան (Կարբի),

90 կգ — Էրիկ Գևորգյան (Հայրավանք),

100 կգ — Կարեն Բարսեղյան (Արարատ),

110 կգ — Արթուր Սիրականյան (Մարտունի),

+110 — Գոռ Գասպարյան (Սպիտակ) Շ

Կանայք

44 կգ — Աննա Սիմոնյան (Վանաձոր),

48 կգ — Աննա Ղազարյան (Դիլիջան),

52 կգ — Մալենա Կարագյոզյան (Երևան),

56 կգ — Երջանիկ Բոյախչյան (Սպիտակ),

60 կգ — Արփինե Գրիգորյան (Երևան),

67.5 կգ — Ալվարդ Մանուկյան (Սպիտակ),

90 կգ — Աննա Մկրտչյան (Երևան),

+90 կգ — Դիանա Բարսեղյան (Երևան)

Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում հաղթել են`

44 կգ — Արսեն Առաքելյան (Հայրավանք),

48 կգ — Համլետ Հովսեփյան (Երևան),

67.5 կգ — Գևորգ Աֆրիկյան (Գավառ),

75 կգ — Հակոբ Ղազարյան (Երևան)

Թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզը, երկրորդ տեղում Լոռու մարզն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնը:

Առաջնությունում գրանցած արդյունքներով Ջոնիկ Եսայանը (135 կգ արդյունք), Արտյոմ Սոլոյանը (180 կգ) և Գևորգ Աֆրիկյանը (92.5 կգ) Հայաստանի ռեկորդներ են սահմանել:

Չեմպիոններն իրենց հաղթանակներն ու ռեկորդները նվիրել են Հայաստանի Անկախության օրվան:

Առնչվող Հոդվածներ