Քաղաքականություն

Կանադայի իշխանություններին կոչ է արվել հեռացնել Ռուսաստանին Ինտերպոլից

Hermitage Capital հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրաուդերը կոչ է արել Կանադայի իշխանություններին նախաձեռնել Ինտերպոլում Ռուսաստանի անդամակցության դադարեցման գործընթաց: Այդ մասին նա ասել է CBC հեռուստաալիքին:


Ռուսաստանում դատապարտված Բրաուդերն ասել է, որ Ինտերպոլի հիմնադիր  փաստաթղթում դրույթ կա, որը թույլ է տալիս դադարեցնել կազմակերպության կանոնադրությունը խախտած երկրների անդամակցությունը: Բրաուդերի խոսքով՝ իրեն ձերբակալելու Մոսկվայի պահանջը «քաղաքական դրդապատճառներ» ունի, ինչն, ըստ նրա, Ինտերպոլի կանոնադրության խախտում է:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Ուիլյամ Բրաուդերը Ռուսաստանում դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Առնչվող Հոդվածներ