Հեղինակային

Կանանց նորմալ տղամարդ է պետք. Ռուբեն Հախվերդյան

Ես մարտի 8-ին առհասարակ սիրում եմ ձնծաղիկներ նվիրել, բարեկամ հարևան, բոլորին ձնծաղիկներ եմ նվիրում, շատ եմ սիրում էդ ծաղիկները։ Armdaily.am-ի հետ զրույցում ասաց երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ է պակասում կանանց, պատասխանեց, որ կանանց հիմա պակասում է երջանկությունը, երջանիկ լինելու համար նրանց ընտանիք է պետք, նորմալ տղամարդ։

«Ես հիմա շատ կին ընկերներ ունեմ, որ մենակ են, որովհետև նորմալ տղամարդիկ քիչ են։ Եթե նկատել ենք, կանայք հիմա ավելի զարգացած են ավելի խելացի են ավելի շատ են աշխատում, իսկ տղամարդիկ սկսել են հետ մնալ»,-նշեց նա։

Նա նշեց որ մարտի 8-ին առանձնահատուկ չի շնորհավորում իր շրջապատում եղող կանանց։ «Իմ ներկայությունը նրանց համար ամեն օր էլ տոն է դարձնում, չնայած կինս բոլոր կանանց նման ասում է, որ ես իր երիտասարդ տարիները փչացրել եմ, բայց դե հարց է՝ թե ով է ումը փչացրել։ Բայց իրեն այդ մասին չեմ ասում բա որ մի շառաչյուն ապտակ ստանամ դեմքիս…»,-կատակեց Հախվերդյանը։ 

www.armdaily.am

Առնչվող Հոդվածներ