ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կանխատեսվել է աշխարհում կորոնավիրուսային համաճարակի դեպքերի աճ․ Corriere Della Sera


ԱՄՆ Կորոնավիրուսային աշխատանքային խմբի գլխավոր փորձագետ Էնթոնի Ֆաուին իտալական Corriere Della Sera֊ ին տված հարցազրույցում ասել է, որ հիմա աշխարհը COVID-19 համաճարակի սկզբնական փուլում է: «Մենք տեսնում ենք մեծ բռնկումներ Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և այժմ նաև Ասիայում, ուստի մենք գտնվում ենք գլոբալ համաճարակի սկզբում, որը, ամենայն հավանականությամբ, կուժեղանա», — ասել է վարակիչ հիվանդությունների մասնագետը: Նա նշել է, որ մեծ է ԱՀԿ-ի դերը վիրուսի տարածման վերահսկման գործում: Ըստ նրա՝ կազմակերպության գործունեությունը, չնայած որոշ թերություններին, անհրաժեշտ է աշխարհում: Բացի այդ, Ֆաուին նշել է համաճարակի դեմ պայքարի համար բոլոր պետությունների կողմից համակարգված գործողությունների անհրաժեշտության մասին: Վարակիչ հիվանդությունների մասնագետը խոստովանել է կորոնավիրուսի թեման քաղաքականացնելու անխուսափելիությունը, բայց հավելել է, որ դա վնասում է իրավիճակի կայունացմանը:
Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։ Գրանցվել է ավելի քան 544 հազար մահ:

Առնչվող Հոդվածներ