Համացանց

«Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են․․․»․ Սարգիս Գրիգորյանի նոր գրառումը


Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել:

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում դերասանը դասական հանդերձանքով է․ վերնաշապիկ, փողկապ։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են՝ թաքնվելով իրենց անսահման անփութության կամ ինչ-որ բանի հետեւում՝ թողնելով, որ ուրիշները հավաքեն աղբը իրենց հետեւից»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ «Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է… Հանրապետություն… Հայաստանի Հանրապետություն… Ի՜նչ հպարտ է հնչում… Իսկ այդ հպարտության հիմքն ընտանիքն է՝ ուժեղ, կայացած, ավանդապաշտ, օրինակելի ու անսասան։
Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավո՛ր ենք մեծարել ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ… Տոնի առիթով ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ բոլոր Հայ ու Հայաստան սիրող Հայերին»,- ջերմ հրապարակումն այսպես էր մակագրել Սարգիս Գրիգորյանը։

Առնչվող Հոդվածներ