Քաղաքականություն

Կան շատ մարդիկ, ովքեր ՀՀԿ-ին հավատում են. Կարինե Աճեմյան:

Երեկ կայացած ՀՀԿ խորհրի նիստում Կարինե Աճեմյանը ընտրվել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար.«Ես շատ եմ կարևորում կանանց ներուժը, և կարծում եմ՝ այդ ներուժի օպտիմալ օգտագործման դեպքում կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը:

«Ես 2005-ից Հանրապետական կուսակցությունում եմ: Ղեկավարել եմ ՀՀԿ մշակույթի հանձնախումբը: Կուսակցական աշխատանքի մեծ փորձ ունեմ  ու այս տարիների ընթացքում շատ հմտություններ եմ ձեռք բերել»,-ավելացրեց նա:

Աճեմյանի խոսքով՝ ՀՀԿ-ում եղած փոփոխությունները պետք է դիտարկել կուսակցության արդիականացման տեսանկյունից.

«Այժմ Հայաստանի և մեր կուսակցության համար ծանր ժամանակներ են, և մենք պետք է  ամբողջովին հավաքենք մեր ներուժը և աշխատենք: Մենք տարածքային կառույցներ ունենք, համախոհներ ունենք: Այս ողջ ընթացքում բազմաթիվ հանրապետականներ և ոչ հանրապետականներ են գալիս, քննարկումներ ենք ունենում: Կան շատ մարդիկ, ովքեր մեզ հավատում են»:

Ապագա խորհրդարանում ՀՀԿ-ի ներկայացվածության մասին խոսելով՝ Կարինե Աճեմյանն ասում է.

«Մենք չափազանաց մեծ վտանգ ենք տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության ու ներքին տնտեսության մեջ կատարվող հարցերում: ՀՀԿ-ն իր կարևոր դերակատարումը կունենա ապագա խորհրդարանում: Մենք ունենք դրա բոլոր հնարավորություները»:

Կարինե Աճեմյանը ավելացրեց նաև, որ առաջիկա 2 օրվա ընթացքում կհրապարակվեն նաև ՀՀԿ-ի՝ պատգամավորների թեկնածուների ցուցակները:

Առնչվող Հոդվածներ