Աշխարհ

Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները ծնկի են իջել Ջորջ Ֆլոյդի սպանության հարցում արդարության պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ


ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները ծնկի են իջել մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող բողոքի լուռ ակցիայի ժամանակ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկաններից առնվազն երեքը ծնկի են իջել, որոնցից երկուսը սևամորթ էին, մեկը՝ սպիտակամորթ: Ավելի վաղ ցուցարարները վանկարկում էին «ծնկի իջիր»՝ ցույց տալու համար իրենց մտահոգությունը ոստիկանության դաժանության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի մոտ, ինչպես նաև այլ շրջաններում և ամերիկյան այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներն արդարություն են պահանջում Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանության հարցում: Վերջինս մայիսի 25-ին սպանվել է Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի կողմից, որը ծնկով սեղմած է պահել Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով շնչել չկարողնաալու մասին բղավոցն ու աղաչանքները: Չաուվինին սպանության մեղադրանք է առաջադրվել, նրան տեղափոխել են խիստ ռեժիմի կալանավայր:

Ֆլոյդի ընտանիքի իրավապաշտպան Բենջամին Քրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ դեպքի վայրում գտնված մյուս երեք ոստիկանները ևս պատժվեն տղամարդու սպանության համար:

Առնչվող Հոդվածներ